Մատչելիության հղումներ

Լադո Գուրգենիձե. «Պատարկացիշվիլին կարող է շարունակել ընտրարշավը»


Վրաստանի վարչապետ Լադո Գուրգենիձեն հայտարարել է, որ մեծահարուստ Բադրի Պատարկացիշվիլին, որին հեղաշրջման կազմակերպման մեղադրանքներ էին ներկայացվել, մնում է նախագահության թեկնածու եւ կարող է շարունակել ընտրարշավը:

«Վերջին օրերին Պատարկացիշվիլիի հետ կապված սկանդալին առնչվող իրավական գործողությունները առայժմ չեն անդրադարձել նախագահության թեկնածուի նրա կարգավիճակի վրա: Այդ պատճառով էլ նա կարող է սահմանադրական շրջանակներում շարունակել իր քաղաքական պայքարը մինչեւ հունվարի 5-֊ը»,֊ - ասել է վարչապետը:

Անդրադառնալով Պատարկացիշվիլիի հիմնած «Իմեդի» հեռուստակայանի հեռարձակման դադարեցմանը` Գուրգենիձեն ասել է. - «Երբ եւ ինչ ձեւաչափով կվերադառնա այդ հեռուստակայանը Վրաստանի լրատվական դաշտ՝ պետք է որոշեն լրագրողները եւ դրա հիմնադիրները»:

«Իմեդի»֊-ի ղեկավարները նախօրեին հայտարարել էին, թե ժամանակավորապես դադարեցնում են հեռարձակումը, քանի որ «չեն ցանկանում մասնակցել նախընտրական ժամանակաշրջանի քաղաքական կեղտոտ խաղերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG