Մատչելիության հղումներ

Գելա Բեժուաշվիլի. «Իշխանությունները անկարգություններ թույլ չեն տա»


Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Բեժուաշվիլին այսօր հայտարարել է, որ երկրի իշխանությունները զանգվածային անկարգություններ եւ ապակայունացում թույլ չեն տա հունվարի 5-֊ի նախագահական ընտրություններից հետո:

«Վրաստանի իշխանությունները լիովին վերահսկում են իրադրությունը երկրում եւ զանգվածային անկարգություններ թույլ չենք տա ոչ ընտրություններից առաջ, ոչ էլ հետո»,֊ - ասել է նախարարը:

Նախօրեին Վրաստանի հեռուստատեսությամբ ցուցադրվել են տեսագրություններ, որոնք, իշխանությունների կարծիքով, վկայում են այն մասին, որ նախագահության թեկնածուներից մեկը՝ մեծահարուստ Բադրի Պատարկացիշվիլին, որը գտնվում է Լոնդոնում, հեղաշրջում է նախապատրաստում:

Միեւնույն ժամանակ այսօր «Իմեդի» հեռուստակայանի 6 առաջատար լրագրողներ հայտարարել են, թե դուրս են գալիս հեռուստակայանից՝ դրա հիմնադիր Պատարկացիշվիլիի հետ կապված պատմության պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG