Թուրքիան պատրաստվում է փոխել խոսքի ազատությունը սահմանափակող վիճահարույց օրենսդրությունը, որը բազմիցս քննադատվել է Եվրամիության կողմից:
Արդարադատության նախարար Մեհմեթ Ալի Շահինը երեկ լրագրողներին հայտնել է, որ իր նախարարությունը 15 օրվա ընթացքում կառավարությանը կներկայացնի Քրեական օրենսգրքի 301 հոդվածի փոփոխության նախագիծը:
«Ռոյթերզ»֊-ը փաստում է, որ 301 հոդվածը օգտագործվել է այն գրողների եւ լրագրողների դեմ, որոնք հիշատակել են Հայոց ցեղասպանությունը:
Այդ հոդվածով են մեղադրվել Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը եւ «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը:
Առայժմ հայտնի չէ, թե կառավարությունը երբ կքննարկի Քրեական օրենսգրքի առաջարկվող փոփոխությունը: