2007-ի գլխավոր ձեռքբերումը Լեւոն Մկրտչյանը համարում է կրթության ազգային զեկույցի պատրաստումը: Հայեցակարգը մինչեւ տարեվերջ կփոխանցվի կառավարությանը, որն իր մեջ ներառում է ոլորտի բոլոր ուղղությունները` իրենց խնդիրներով եւ դրանց լուծման տարբերակներով:
Հայտնի է, որ առավել ցավոտ վիճակում է գտնվում այն, ինչից սկսվում է ուսուցումը` նախադպրոցական կրթությունը: Նախարարի խոսքով, 2008-ը պետք է սկսել հենց նախադպրոցական կրթության բարելավումից:
Հանրակրթության ոլորտը եւս բարենպաստ վիճակում չէ, այստեղ եւս անհրաժեշտ է կատարել բազմաթիվ բարեփոխումներ:
«Պետք է վերապատրաստել ուսուցիչներին, համակարգչային լսարաններով ապահովել դպրոցները, բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը, վերացնել դրամահավաքները եւ այլն», - ասաց նախարարը:
Լեւոն Մկրտչյանը անդրադարձավ նաեւ ավարտվող տարվա բացթողումներին. չի լուծվել մասնավոր բուհերի լիցենզավորման խնդիրը, անմխիթար վիճակում են միջին մասնագիտական կրթական հաստատությունները:
Այս տարի էլ, ինչպես տեղեկացրեց նախարարը, միասնական համակարգով քննություններ կազմակերպելու համար թեստերը կպատրաստվեն արտասահմանում, քանի որ «Հայաստանում ոչնչի գաղտնիությունը հնարավոր չէ ապահովել»:
«Մեկ հոգու ձեռքն ընկնելուց հետո այն մի քանի ժամից կվաճառվի եւ կհայտնվի ինտերնետում», - ավելացրեց Լեւոն Մկրտչյանը:
Լիանա Մնացականյան