Այսօր երեկոյան Պեկինում հայ կատարողների գալա-համերգով կազդարարվի Չինաստանում Հայ մշակույթի օրերի բացումը: Մինչ այդ Պեկինի մայրաքաղաքային գրադարանում կբացվի նկարիչ Կարեն Աղամյանի անհատական ցուցահանդեսը:
Մշակույթի օրերին մասնակցելու նպատակով Չինաստանում է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը, որին երեկ ընդունել է Չինաստանի մշակույթի նախարար Սուն Ծյաճենը:
Հանդիպման ընթացքում, որին հայկական կողմից մասնակցել են նաեւ Ազգային ժողովի մշակույթի, կրթության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը եւ Չինաստանում Հայաստանի դեսպան Վահագն Մովսիսյանը, ձեռք են բերվել պայմանավորվածություններ երկու երկրների թանգարանային, գրադարանային, ազգային նվագարանների, կինոյի, թատրոնի եւ արվեստի այլ ոլորտների հաստատությունների միջեւ փոխանակումների եւ համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Սուն Ծյաճենը ողջունել է հաջորդ տարի Հայաստանում չինական մշակութային միջոցառումների անցկացման ծրագրերը:
Հայաստանի պատվիրակությունը դեկտեմբերի 21-23-ը գտնվում էր Շաանսի նահանգում, որտեղ հյուրընկալվել է փոխնահանգապետ Թան Թանգի կողմից: