Հայ հեղափոխական դաշնակցությունը պատրաստվում է առաջիկայում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին բաժանել համաձայնագիր-թերթիկներ` «Ես Վահանի հետ եմ» վերնագրով:
Դրանցում Դաշնակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը պարտավորվում է ապահովել «ազատ ընտրություններ»:
Եթե քաղաքացին ցանկանում է միանալ այս ակցիային, ապա այդ թերթիկի վրա գրում է իր անուն-ազգանունը եւ ստորագրում` ստանալով այդ մասին վկայող քարտ: Հովհաննիսյանի` նախագահ ընտրվելու դեպքում համաձայնագիրը ստորագրած քաղաքացին կարող է պահանջել համաձայնագրի դրույթների կատարումը:
Վահան Հովհաննիսյանը երկուշաբթի օրը նաեւ հայտարարեց, որ չի հավատում վերջին սոցիոլոգիական հարցումներին, որոնց համաձայն ինքը ցածր վարկանիշ ունի: Նրա կարծիքով, այդ հարցումները արժանահավատ լինել չեն կարող: Իսկ ահա Դաշնակցության անցկացրած հարցման արդյունքներով` Վահան Հովհաննիսյանը երկրորդ տեղում է:
Նա հայտարարեց, որ չի հավատում հրապարակված այն հարցումների արդյունքներին, ըստ որոնց ՀՀԿ-ի նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի վարկանիշը ամենաբարձրն է. - «Այո, չեմ հավատում»:
«Մյուս տեղերում էլ մենք տեսնում ենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ունի 52 տոկոս ձայն. դրան էլ չեմ հավատում», - հավելեց նա:
Հովհաննիսյանը հերքեց խոսակցությունները, թե ինչ-որ փուլում Դաշնակցությունը դուրս է գալու ընտրապայքարից` ձայները զիջելով այլ թեկնածուի:
«Դաշնակցությունը գնալու է մինչեւ վերջ, ընդ որում` հաղթելու մտադրությամբ», - ասաց նա:
Ռուզաննա Ստեփանյան