Մատչելիության հղումներ

Երեւան է ժամանում «ԱԼՌՈՍԱ» ընկերության ղեկավարը


Վաղը Երեւան է ժամանելու ալմաստի արդյունահանմամբ զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի՝ ռուսաստանյան «ԱԼՌՈՍԱ»-֊ի ղեկավար Սերգեյ Վիբոռնովը:

«ԱԼՌՈՍԱ»-֊ին է պատկանում Ռուսաստանի ադամանդագործության 97 տոկոսը: Աշխարհում արտադրվող ալմաստի մեկ քառորդը՝ «ԱԼՌՈՍԱ»֊ինն է:

Այս տարվա օգոստոսին Հայաստանի կառավարությունը եւ «ԱԼՌՈՍԱ»-֊ն ակնագործության եւ ոսկեգործության բնագավառում համագործակցության պայմանագիր են ստորագրել:

Ինչպես հաղորդում է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության մամլո ծառայությունը, Վիբոռնովի այցի նպատակն է՝ ձեռնարկել առաջին քայլերը համաձայնագրով նախատեսված փոխգործակցության ուղղությամբ եւ հստակեցնել առաջիկա անելիքները:

Վիբոռնովին կընդունեն նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG