Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ը եւ Միջազգային ճգնաժամային խումբը քննադատել են Վրաստանին


Նյու 3որքում տեղակայված Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության փոխանցմամբ, Վրաստանի իշխանությունները նոյեմբերին «անհարկի կոշտ միջոցներ են ձեռնարկել ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ»: Կազմակերպությունը նաեւ դադապարտել է «Իմեդի» անկախ հեռուստակայանի փակումը:

Նյու 3որքից ստացված հաղորդագրության համաձայն, Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Հոլի Քարթներն ասել է, թե նոյեմբերի 7-ին Վրաստանի կառավարությունը «անցել է սահմանը, քանի որ ոստիկանները ծեծի են ենթարկել խաղաղ ցուցարարներին եւ սպառնացել են լրագրողներին»:

«Նոյեմբերի 7-ին ոստիկանության գործողութունները իրականացման առումով ապօրինի էին եւ վնաս են հասցրել մարդու իրավունքները հարգող երկրի համբավ ունեցող Վրաստանին վարկին», - ասել է Քարթները:

Բրյուսելում տեղակայված Միջազգային ճգնաժամային խումբը (International Crisis Group) երեկ հրապարակել է զեկույց, որով քննադատել է «Վրաստանի կառավարության հետզհետե ավելի ավտորիտար բնույթ ստացող կուրսը»:

«Կառավարության պատժիչ գործելակերպը եւ անհարկի չափով ուժի գործադրումը խաղաղ ցույցի նկատմամբ ցնցել է Արեւմուտքի մայրաքաղաքները, որտեղ Վրաստանը դիտել են իբրեւ ոչ ազատական վարչակարգերի տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ», - ասված է Միջազգային ճգնաժամային խմբի հայտարարությունում:

Ե’վ Human Rights Watch-ը, ե’ւ Միջազգային ճգնաժամային խումբը Արեւմուտքի կառավարություններին կոչ են արել ճնշում բանեցնել Թբիլիսիի վրա եւ պահանջել, որ Վրաստանը չհրաժարվի դեմոկրատական բարեփոխումներից:

«Ճիշտ ժամանակն է, որ ԱՄՆ-ը եւ Եվրոպական միությունը հակազդեն Վրաստանին մարդու իրավունքների բնագավառում գործած սխալների հարցում եւ պատասխանատվություն պահանջեն նոյեմբերի 7-ի իրադարձությունների համար», - ասել է Հոլի Քարթները:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG