«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի 15-ամյա կենսագրությունը առավել քան հարուստ է եւ տպավորիչ: Բազմաթիվ մրցույթներում մրցանակներ շահած խմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը ամենաբարձր նվաճումը համարում է «Լավագույն եւ միակ մանկական երգչախումբ» տիտղոսը, որ տրվել է 2002 թվականին` 3 տարով:
Երգչախումբը 2004 թվականին արժանացել է նաեւ «Եվրոպայի մշակույթի դեսպան» տիտղոսին: Այդ տիտղոսը երգչախմբին տրվել է բացառության կարգով, քանի Հայաստանը դեռ Եվրամիության անդամ չէ:
Երգչախումբ ստեղծելու գաղափարը Տիգրան Հեքեքյանը իրագործել է Հայաստանի համար ամենադժվարին տարիներին` 1992 թվականին, երբ Հայաստանը ճգնաժամի մեջ էր: Սակայն երգչախումբը կարողացել է գոյատեւել եւ հասնել հաջողությունների:
«Խստագույն կարգուկանոնը երգչախմբի աշխատելաոճն է` առաջին օրվանից, եւ մեր հաջողության բանալիներից մեկը», - ասաց Տիգրան Հեքեքյանը:
Տաթեւիկ Լազարյան