Մատչելիության հղումներ

Շվեյցարիայի գերագույն դատարանը ուժի մեջ թողեց Հայոց ցեղասպանությունը հերքող թուրք գործչի մեղադրական դատավճիռը


Շվեյցարիայի բարձրագույն դատական ատյանը՝ Դաշնային տրիբունալը երեկ ուժի մեջ թողեց Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի մեղադրական դատավճիռը, որով նա դատապարտվել է 2500 դոլար տուգանքի եւ պայմանական ազատազրկման՝ Հայոց ցեղասպանությունը հերքելու համար:

Փերինչեքի փաստաբան Լորան Մորեյոնը «Ֆրանսպրես»֊ին ասել է, թե իր պաշտպանյալը դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Դաշնային տրիբունալը փաստել է, որ «գոյություն ունի պատմական կոնսենսուս Հայոց ցեղասպանության փաստի շուրջ, իսկ պաշտպանյալը հակառակն ապացուցող որեւէ փաստ չի ներկայացրել»:

Այս տարվա մարտի 7֊-ին Լոզանի դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել Փերինչեքի նկատմամբ՝ փաստելով, որ նա «երեք անգամ հերքել է Հայոց ցեղասպանությունը Շվեյցարիայում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ՝ ռասիստական նկատառումներից ելնելով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG