Մատչելիության հղումներ

Կոնգրեսի ստորին պալատը հաստատեց 58,5 միլիոն դոլարի օգնությունը Հայաստանին


Ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատեց 58,5 միլիոնի օգնությունը Հայաստանին եւ հավասար չափով ռազմական աջակցությունը Հայաստանին եւ Ադրբեջանին: Երկու երկրները որպես ռազմական օգնություն 2008 թվականին կստանան 3-֊ական միլիոն դոլար, թեեւ նախագահ Ջորջ Բուշի վարչակազմն առաջարկում էր Ադրբեջանին հատկացնել 2 միլիոն դոլարով ավելի ռազմական օգնություն:

Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը, Հայաստանին հաջորդ տարի հատկացվելիք կառավարական օգնության ծավալը 23,5 միլիոնով գերազանցում է այն գումարը, որն առաջարկել է Բուշի վարչակազմը, սակայն նահանջ է այս տարվա համեմատ՝ 2007 թվականին Հայաստանին հատկացվել է 75 միլիոն դոլարի օգնություն:

Ադրբեջանին նախատեսվում է հատկատնել 19 միլիոն, իսկ Վրաստանին` 50,5 միլիոն դոլարի օգնություն:

Սենատը նույն օրինագիծը կսկսի քննարկել այսօր: Այնուհետեւ այն պետք է ստորագրի ԱՄՆ֊-ի նախագահ Ջորջ Բուշը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG