Մատչելիության հղումներ

Ամփոփվեցին հաշմանդամների իրավունքներին նվիրված միամսյակի արդյունքները


Միամսյակն ամփոփող ասուլիսով այսօր ներկայացան աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը, նույն կառույցի հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը եւ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ, «Հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանություն» հասարակական կազմակերպությունների դաշինքի համանախագահ Սուսաննա Թադեւոսյանը:

Նրանք նշեցին, որ միամսյակի ընթացքում կազմակերպվել են տարբեր միջոցառումներ: Գրեթե բոլոր մարզերում «Հաշմանդամության խնդիրներ» թեմայով անցկացվել են 65 կլոր սեղան-քննարկումներ, որոնց մասնակցել են շուրջ 1500 քաղաքացիներ: Ցուցադրվել են շուրջ 40 կարճամետրաժ ֆիլմեր, լրագրողների համար հայտարարվել էր լավագույն հրապարակումների մրցույթ, տարբեր բուհերում կազմակերպվել են դասախոսություններ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է մրցույթ «ամենահարմարեցված համայնք» անվանումով: Նախարարությունը կպարգեւատրի այն համայնքի ղեկավարին, որտեղ հաշմանդամ անձանց համար ստեղծված կլինեն մատչելի պայմաններ` սկսած դպրոցներից մինչեւ բուժհիմնարկները եւ այլ կառույցներ: Մրցույթը հայտարարվեց այսօր եւ կամփոփվի 2008-ի դեկտեմբերի 3-ին:



Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG