Մատչելիության հղումներ

ԳԱԼԱ հեռուստակայանի պաշտպանության շտաբը համոզված է, որ քաղաքապետարանը մերժել է համաձայնության առաջարկը


ԳԱԼԱ հեռուստաընկերության պաշտպանության շտաբն այսօր հայտարարել է, որ Գյումրու քաղաքապետը եւ քաղաքապետարանը, ըստ էության, մերժել են ԳԱԼԱ-֊ի կողմից Գյումրու աշտարակի օգտագործման եռակողմ պայմանագրի առաջարկը:

ԳԱԼԱ պաշտպանության շտաբի համակարգողներից Լեւոն Բարսեղյանը մի քանի որ առաջ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ Գյումրու հին հեռուստաաշտարակի խնդրի կարգավորման նոր առաջարկով: Կնքվում է եռակողմ պայմանագիր` իր, քաղաքապետարանի եւ ԳԱԼԱ-ի միջեւ, որով պայմանավորվում են, որ Լեւոն Բարսեղյանը անձամբ վճարում է ԳԱԼԱ-ի կողմից անցած 2,5 տարիներին հին հեռուստաաշտարակի շահագործման դիմաց ողջամիտ (համանման ծառայությունների համար կիրառվող սակագներին համաչափ) գումար, քաղաքապետարանը հրաժարվում է խնդրի կարգավորման դատական ճանապարհից եւ ողջամիջ գումարով վարձակալման է տրամադրում աշտարակը ԳԱԼԱ-ին կամ ողջամիտ վճարի դիմաց թույլ է տալիս հեռուստաընկերության սարքավորումները տեղադրել աշտարակի վրա:

Այսօր հայտնի է դարձել, որ քաղաքապետարանը նպատակահարմար է գտնում անցած ժամանակահատվածի համար միջնորդ կողմից` Լեւոն Բարսեղյանից ստանալ 200 հազար դրամ յուրաքանչյուր ամսվա համար: Այս հաշվարկով անցած 27 ամիսների համար Լեւոն Բարսեղյանը վճարելու էր 5,4 միլիոն դրամ:

«Այդ գումարով կարելի է 3-4 նման աշտարակ կառուցել», - փաստել է ԳԱԼԱ-ի պաշտպանության շտաբն իր այսօրվա հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակների կարծիքով, հաշվի առնելով շուկայում գործող գները, ամսական վարձավճարը պետք է լիներ ոչ թե 200 հազար, այլ 25-֊30 հազար դրամ:

«Քաղաքապետարանի այս գնային առաջարկը իրականում բարի կամքից բխող առաջարկություն չէ, այլ համաձայնագիրը տապալելու փոքրիկ խորամանկություն, ինչը հասկանալի է ցանկացած տրամաբանող մարդու», - ասված է հայտարարության մեջ:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG