Անցած շաբաթ օրը Քութայիսում ոստիկանները ձերբակալել են 20-ամյա Նիկոլայ Նադիրաձեին, ով հրազենի օգտագործմամբ իր հայրական տանը սպանել է հորը՝ Թեմուր Նադիրաձեին («Տորպեդո» Քութայիսի ֆուտբոլային ակումբի ագավ մարզիչը), մորը, 24-ամյա եղբորը եւ 21-ամյա հղի հարսին: Այդ լուրը «Ֆրանսպրես»-ին հաղորդել է շրջանի ոստիկանապետ Շոթա Ուտուաշվիլին:
«Ֆրանսպրես»-ը նշում է, որ մարզիչ Թեմուր Նադիրաձեի սաներից են մի շարք հայտնի ֆուտբոլիստներ, այդ թվում Վրաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի աստղ Մալխազ Ասաթիանին:
Թեմուր Նադիրաձեի սաներից մեկն էր նաեւ հանցագործությունը կատարած որդին՝ Բոլնիսի «Սիոմի» թիմի խաղացող Նիկոլայը, ով ձերբակալվել է իր անձնական մեքենայով Քութայիսից Բոլնիսի մեկնելու ճանապարհին:
Իրավապահների փոխանցմամբ, նա խոստովանել է սպանությունը կատարելու փաստը: Ոստիկաններն ասում են, որ տակավին հայտնի չէ, թե ինչն է երիտասարդին սպիպել կատարել այդ դաժան հանցագործությունը:
Արմեն Քոլոյան, Պրահա