Մատչելիության հղումներ

Ռուսաստանը սկսել է միջուկային վառելիք մատակարարել Իրանի Բուշերի ատոմակայանի համար


Ռուսաստանը երեկ միջուկային վառելիքի առաջին խմբաքանակն է առաքել Բուշերում ռուսների օգնությամբ կառուցված ատոմակայանի համար: Այդ մասին այսօր հայտնել է «Ատոմստրոյէկսպորտ» գործակալությունը:

Միաժամանակ, ինչպես հաղորդում է «Ռոյթերզ»֊-ը, Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնել է, թե Իրանից գրավոր հավաստում է ստացել, որ վառելիքը չի օգտագործվի այլ նպատակներով, այդ թվում` ուրանի հարստացման համար:

Գործակալությունը կանխատեսում է, որ միջուկային վառելիքի մատակարարումը Իրանին կարող է դիվանագիտական հետեւանքներ ունենալ, քանզի Միացյալ Նահանգները եւ այլ երկրներ բազմիցս հորդորել են Ռուսաստանին ձեռնպահ մնալ նման քայլից:

«Ատոմստրոյէկսպորտ»-֊ի համաձայն՝ միջուկային վառելիքի մատակարարումը Իրանին կիրականացվի մի քանի փուլով եւ կտեւի մոտ երկու ամիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG