Կիրակի օրը թուրքական Իզմիր քաղաքում դանակահարվել է մի քրիստոնյա քահանա: Այդ մասին հայտնել է Թուրքիայում Իտալիայի դեսպանատունը: Ոստիկանության վկայությամբ՝ կասկածյալը ձերբակալվել է:
Իտալացի քահանա Ադրիանո Ֆրանչինին, ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես»-֊ը, վիրահատության է ենթարկվել, եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Գործակալությունը փաստում է, որ վերջին երկու տարիներին Թուրքիայում մի շարք հարձակումներ են իրականացվել քրիստոնյաների դեմ, այդ թվում սպանվել է հայազգի լրագրող Հրանտ Դինքը, ինչը շատերի մոտ հարց է առաջացնում՝ արդյո՞ք Թուրքիան, որը ձգտում է անդամակցել Եվրամիությանը, ի զորու է պաշտպանել իր քրիստոնեական համայնքի ներկայացուցիչներին: