Մատչելիության հղումներ

Երեւանում անցկացվում է ԱՊՀ-ի երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների նիստը


Երեւանում անցկացվում է ԱՊՀ-ի անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 46-րդ նիստը, որի մասնակիցներին այսօր ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանը կարեւորել է մաքսային ծառայությունների միջեւ համագործակցության ընդլայնումը, նշելով, որ փորձի եւ տեղեկատվության փոխանակումը լրացուցիչ հնարավորություն է տալիս բարելավելու այդ կառույցների աշխատանքը:

Հանդիպման մասնակիցները խոսել են մաքսանենգության դեմ պայքարին առնչվող խնդիրների մասին` այդ առումով կարեւորելով մաքսազերծման կետերում նորագույն տեխնոլոգիաների ներդրումը, ինչը զգալիորեն բարձրացնում է մաքսային ծառայությունների գործունեության թափանցիկությունը եւ նվազեցնում կոռուպցիոն ռիսկերը:

Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ որեւէ երկրում գործարար մթնոլորտի վիճակը մեծապես կախված է նաեւ նրանից, թե մաքսային ծառայությունն իր գործունեության որակով խթանո՞ւմ, թե՞ խոչընդոտում է գործարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG