«Ամենը արվում է, որ Հայաստանի Հանրապետությունում նախագահական ընտրությունների կամ ընթացքում, կամ հետո քաղաքացիական պատերազմ սանձազերծվի. արդեն իսկ դա ակնհայտ է, եւ դրա ջատագովները նախկին իշխանություններն են», - հայտարարեց նախագահի թեկնածու առաջադրված` «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը երեկ կայացած ասուլիսում:
Նրա համոզմամբ, նախկին իշխանությունները գիտակցում են, որ ընտրություններում անգամ 5-6 տոկոս հավաքելու ոչ մի շանս չունեն, այդ իսկ պատճառով հրահրելու են քաղաքացիական բախումներ, արդեն ծրագրեր կան 400-500 ընտրատեղամասերում բախումներ հրահրելու մասին:
Գեղամյանը նաեւ զգուշացրեց, որ հունվարին արտասահմանյան եւ տեղական մամուլում ստահոդ կոմպրոմատների հեղեղ է լինելու իշխանություների եւ ընդդիմության հասցեին:
Նա նաեւ մի շարք հարցեր հնչեցրեց անցյալի մասին` հիշելով Հայաստանի պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Մարիուս Յուզբաշյանի, Հայաստանի երկաթգծի վարչության նախկին պետ Համբարձում Ղանդիլյանի, Երեւանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանի սպանությունները, որոնք տեղի են ունեցել նախկին իշխանությունների օրոք:
Ինչ վերաբերում է ներկա իշխանություններին, ապա վերջինները, ըստ «Ազգային միաբանության» առաջնորդի, վերը նշված սցենարի դեպքում «հակադրելու են ավելի բիրտ ուժ, որը եւ հանգեցնելու է քաղաքացիական բախումների»:
«Մենք ամենը անելու ենք, որ թույլ չտանք` զարգացումները գնան այդ հունով», - հավաստիացրեց Արտաշես Գեղամյանը:
Ի պատասխան այն հարցի, թե ինչպե՞ս են նախկին իշխանությունները քաղաքացիական բախումներ հրահրելու, երբ, իր իսկ պնդմամբ, նրանք նույնիսկ 5 տոկոս ընտրազանգված չունեն, Գեղամյանը հայտարարեց. - «Ինչպե՞ս հրահրեցին քաղաքացիական ընդվզում 1990 թվականի մայիսի 27-ին: 20-22 հոգով սադրանք արեցին կայարանում, սադրանքի արդյունքում արյուն հեղեղվեց` ահա ձեզ քաղաքացիական բախում: Նրանք դրա մեջ հմտացած են»:
Նա դեմ է այն մտայնությանը, որ «եթե ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ապա` Սերժ Սարգսյանը». - «Եթե դրա մեջ համոզված լինեինք, էլ ինչի՞ էինք մենք առաջադրվում: Հենց այդ մտայնության վրա են կառուցել քարոզարշավը»:
Նրա համոզմամբ, իշխանության պետք է գա երրորդ ուժ` ոչ նախկինները եւ ոչ էլ ներկաները:
«Ազգային միաբանության» առաջնորդը ենթադրում է, որ «առաջիկա ընտրությունները լինելու են շատ ավելի արդար, քան եղել են 2003-ին, քան եղել են 1996 թվականից ի վեր բոլոր ընտրությունները»:
Նման լավատեսության առիթը, ըստ Գեղամյանի, մասնավորապես այն է, որ ընտրությունները դեռ չսկսված` իշխանությունները ամենատարբեր միջազգային կառույցների մասնակից են դարձնելու գործընթացին, քանի որ նրանք գիտակցում են, որ եթե ժողովրդի քվե չունեցող մարդը գա իշխանության` այդ վարչակազմը կտապալվի:
Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ է իր հիմնական թիրախը Տեր-Պետրոսյանին դարձրել, «Ազգային միաբանության» առաջնորդը հակադարձեց, թե Հայոց համազգային շարժումը եւ «ՀՀՇ-ական մամուլն» է խախտել նախնական պայմանավորվածությունը եւ իր դեմ արշավ է սկսել. - «Իրենք են սկսել, երկու շաբաթ համբերատար լռել ենք»:
Աննա Սաղաբալյան