Մատչելիության հղումներ

Երիտասարդների տրամադրությունն ընտրություններից առաջ


Միջոցառման կազմակերպիչներից Սերգեյ Չամանյանը նշեց, որ երիտասարդության այն մասը, որն ընդգրկված է այս կամ այն հասարակական կազմակերպությունում կամ ուսանողական խորհուրդներում` առավել քան պասիվ վիճակում է գտնվում:

23-ամյա Սեյրան Թելերյանը, ով ներկայացնում է Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջանը եւ ղեկավարում է տեղի երիտասարդական խորհուրդներից մեկը, «Մաքս Լիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց տարածաշրջանի երիտասարդների մեծ մասն այս օրերին դեռ պասիվ է ու չի հետաքրքրվում նախագահական ընտրություններով. - «Այս պահին դեռ այնքան էլ պատրաստակամ չեն երիտասարդները, կարծես թե իրենց պատրաստակամությունը կլինի հունվարից: Պատճառները տարբեր են, հարցեր կան, որոնք չէի ցանկանալ մանրամասնել»:

Միաժամանակ, նրա վկայությամբ, մարզերում ապրող երիտասարդներն այսօր, հատկապես` ընտրություններից առաջ, սատարում են նրանց, ովքեր որոշակի աջակցություն են ցուցաբերում իրենց. - «Երիտասարդությունը պետական որեւէ կառույցից կամ կուսակցությունից եթե օգնություն ունեցավ, եթե նրանք կարողանան լուծել երիտասարդների հոգսերը ու կանգնել նրանց կողքին, հենց նրանց էլ կաջակցեն»:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG