Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Ղարաբաղի հարցով նախնական համաձայնությունը հնարավոր է մինչեւ նախագահական ընտրությունները»


Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը «Ռոյթերզ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հնարավոր է համարել, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի հետ նախնական համաձայնություն ձեռք բերվի մինչեւ փետրվարի 19-ին Հայաստանում անցկացվելիք նախագահական ընտրությունները:

«Չեմ կարծում, թե նախագահական ընտրությունները կարող են ազդել այս բանակցությունների վրա: Լիահույս եմ, նույնիսկ վստահ եմ, որ մինչ այդ մենք դեռ կարող ենք նման շրջանակի վերաբերյալ ընդհանուր հայտարարի գալ», - հայտարարել է Հայաստանի վարչապետը:

Հաստատելով, որ առաջադրվել է նախագահական ընտրություններում` փոխարինելու լիազորությունների ժամկետն ավարտող Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ դա չի ազդի Ադրբեջանի հետ համաձայնության հասնելու ջանքերի վրա:

«Ես նոր դեմք չեմ հայաստանյան քաղաքականությունում եւ Հայաստանի կառավարությունում: Ես երկար ժամանակ այդտեղ եմ եւ մասնակցել եմ բոլոր զարգացումներին, հատկապես` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող», - ասել է Սարգսյանը` հավելելով. - «Ես լավատեղյակ եմ բոլոր մանրամասնություններին, եւ այժմ, երբ նոր առաջարկներ են ստացվում, այդտեղ կա նաեւ իմ համաձայնությունը: Ահա թե ինչու ես չեմ կարծում, թե նախագահական ընտրությունները կարող են խախտել բանակցային գործընթացը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG