Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Դավիթ Ավետիսյանը հրաշքով փրկվել է Չիլիում՝ օվկիանոսում լողալիս:
«Էլ Մերկուրիո» չիլիական թերթի վկայությամբ՝ Դավիթ Ավետիսյանը Վալպարաիսո նահանգի Ռենիակա ծովափում, որտեղ լողալն արգելված է, մտել է ալեկոծված ծով, եւ մեծ ալիքները նրան հեռու են տարել ափից:
Ըստ չիլիական թերթի, հայաստանցի պաշտոնյային, բարեբախտաբար, մեծ ջանքերի գնով մի կերպ հաջողվել է հասնել ափ այն պահին, երբ փրկարարները արդեն խնդրել էին ուղղաթիռ ուղարկել նրան փրկելու համար:
Դավիթ Ավետիսյանը շտապ տեղափոխվել է հիվանդանոց: Թերթի վկայությամբ՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Դավիթ Ավետիսյանը նաեւ համակարգում է «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը:
Դիեգո Կարամանուկյան, Սանտյագո