Մատչելիության հղումներ

Գյումրիում հիմնադրվեց խոսքի ազատության եւ ԳԱԼԱ հեռուստակայանի պաշտպանության շտաբ


Այսօր Գյումրիում հիմնադրվեց խոսքի ազատության եւ ԳԱԼԱ հեռուստակայանի պաշտպանության շտաբ:

Գյումրու քաղաքապետարանը դատարանի միջոցով պահանջել է հեռուստակայանից հանել իր անտենաները Գյումրու հին հեռուստաաշտարակից: Դիտորդները փաստում են, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԳԱԼԱ֊-ն ցուցադրել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-֊Պետրոսյանի սեպտեմբերի 21-֊ի ելույթը, որտեղ սուր քննադատության են ենթարկվել Հայաստանի իշխանությունները:

Շտաբի ստեղծման նախաձեռնողները մտադիր են ստորագրահավաք կազմակերպել` կոչ անելով քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հրաժարվել «դատական ճանապարհով խնդրի կարգավորման տարբերակներից»:

Նրանք նաեւ մտադիր են դեկտեմբերի 19-֊ին հանրահավաք կազմակերպել ի պաշտպանություն խոսքի ազատության եւ ԳԱԼԱ հեռուստակայանի:

Նորաստեղծ շտաբը բաց նամակ է հղել Հայաստանի ղեկավարներին:


Սաթենիկ Վանցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG