Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը առաջարկել է Պուտինին վարչապետի պաշտոնը


Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւն այսօր համաձայնել է քվեարկվել որպես նախագահության թեկնածու եւ առաջարկել է նախագահ Վլադիմիր Պուտինին վարչապետի պաշտոնը:

«Իմ պատրաստակամությունն եմ հայտնում քվեարկվելու Ռուսաստանի նախագահի պաշտոնում եւ դիմում եմ նախագահ Վլադիմիր Պուտինին, խնդրելով տալ իր համաձայնությունը՝ գլխավորելու կառավարությունը նոր նախագահի ընտրությունից հետո»,֊ - ասել է Մեդվեդեւը:

«Շատ կարեւոր է պահպանել ներկայիս նախագահի ձեւավորած թիմի գործունակությունը: Այդ պատճառով էլ սկզբունքայնորեն կարեւոր եմ համարում, որ գործադիր իշխանության կարեւորագույն պաշտոնը զբաղեցնի Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը»,֊ - եզրափակել է Մեդվեդեւը:

ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ը հիշեցնում է, որ հոկտեմբերին Պուտինը «իրատեսական» է համարել վարչապետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը:

Վլադիմիր Պուտինը արդեն մի անգամ՝ 1999-֊2000 թվականներին զբաղեցրել է վարչապետի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG