Մատչելիության հղումներ

Վրաստանում ավարտվում է թեկնածուների գրանցումը


Այսօր երեկոյան Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտում է նախագահության թեկնածուների գրանցումը:


Մինչեւ այժմ գրանցվել է 7 թեկնածու՝ 39-֊ամյա Միխեիլ Սահակաշվիլին՝ իշխող կուսակցությունից, 43-֊ամյա պատգամավոր Լեւան Գաչեչիլաձեն՝ արմատական ընդդիմությունից, 43-֊ամյա Դավիթ Գամկրելիձեն՝ չափավոր ընդդիմադիր «Նոր աջեր» կուսակցությունից, Լեյբորիստական կուսակցության առաջնորդ 49-ամյա Շալվա Նաթելաշվիլին, 45-֊ամյա տնտեսագետ Գեորգի Մաիսաշվիլին, 52-֊ամյա գործարար Բադրի Պատարկացիշվիլին եւ 45-֊ամյա Իրինա Սարիշվիլին:

Նրանց կարող է այսօր միանալ Լեւան Կիձինիձեն, որին ժամանակ է տրված` ճշգրտելու իր օգտին հավաքված ստորագրությունների ցուցակները: Այդ դեպքում թեկնածուների թիվը կհասնի 8-֊ի:

Միաժամանակ, այսօր հայտարարվել է, որ Բադրի Պատարկացիշվիլին, որին մեղադրում են իշխանությունը բռնի ուժով տապալելու կոչեր անելու մեջ, դեկտեմբերի 14֊-ին կվերադառնա Վրաստան: Այդ երկրի օրենքներով քաղաքացիները, որոնք կասկածվում են հակաիրավական գործողությունների մեջ, իրավունք ունեն քվեարկվել նախագահական ընտրություններում: Նրանք այդ իրավունքից զրկվում են միայն դատարանի կողմից մեղավոր ճանաչվելու դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG