Մատչելիության հղումներ

«Իմեդի»-֊ն կրկին եթեր կմտնի վաղը երեկոյան


«Իմեդի» հեռուստակայանը, որը փակվել էր Թբիլիսիում անցած ամիս տեղի ունեցած բախումներից հետո, կվերսկսի հեռարձակումը վաղը երեկոյան ժամը 20:00: Այդ մասին այսօր ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ին հայտնել է հեռուստակայանի ներկայացուցիչը:

Նրա վկայությամբ՝ «հեռուստակայանի քաղաքականությունը չի փոխվի, եւ «Իմեդի»֊-ն կշարունակի բազմակողմանիորեն լուսաբանել կարեւորագույն իրադարձությունները խոսքի ազատության սկզբունքով»:

Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Կախա Լոմայան խոստացել է փոխհատուցել «Իմեդի» հեռուստակայանին իրավապահ մարմինների կողմից հասցված վնասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG