Մատչելիության հղումներ

Հայաստանի գազամատակարարումը 4 օրով կդադարեցվի


Հայաստանի գազամատակարարումը վաղվանից մինչեւ դեկտեմբերի 11-ը կդադարեցվի` Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս գազատարի վրա վերանորոգման պլանային աշխատանքների պատճառով: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Հայռուսգազարդ» ընկերության մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը:

Նա վստահեցրեց, որ բնակչության վրա դա չի անդրադառնա, «որովհետեւ նորմալ պահանջարկին համապատասխան գազ կմատակարարվի ստորգետնյա գազապահեստարանից»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG