Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանը համաձայնել է մուծել Իսրայել Հակոբկոխյանի նախընտրական գրավը


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը հայտնել է նախկին բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանին, ով ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել փետրվարի 19֊-ին կայանալիք նախագահական ընտրություններին, որ պատրաստ է մուծել նրա նախընտրական գրավը՝ 8 միլիոն դրամ:
Նախօրեին Հակոբկոխյանը հայտարարել էր, որ պատրաստ է գրավ դնել ժամանակին նվաճած իր մեդալները՝ թեկնածուից պահանջվող գումարը մուծելու համար:

«Ես խոսել եմ Ծառուկյանի հետ եւ հիմա գնում եմ փողը վերցնելու»,֊ - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Իսրայել Հակոբկոխյանը:

Նա հայտնեց, որ իր մեդալները թողնելու է Հայաստանի Օլիմպիական կոմիտեում: «Ես դրանք գրավ եմ դնում»,֊ - ասաց նախկին բռնցքամարտիկը:

Հակոբկոխյանը հայտնեց, որ ընտրություններից հետո անպայման վերադարձնելու է գումարը Ծառուկյանին:

Այսօր լրանում է նախագահության թեկնածուների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետը:


Աստղիկ Բեդեւյան, Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG