Հայաստանը հրավեր է ստացել Վրաստանից, եւ, ամենայն հավանականությամբ, դիտորդներ կուղարկի հունվարին այնտեղ կայանալիք նախագահական ընտրություններին:
«Սկզբունքորեն մենք որեւէ խնդիր չունենք Վրաստանում դիտորդների հետ կապված: Ստացվել է հրավեր, եւ ես անմիջապես հանձնարարել եմ խորհրդարանի արտաքին հարաբերությունների վարչության ղեկավարին ճշտել մանրամասները: Դեռեւս ընդհանուր է հրավերը, առանց մանրամասների»,֊ - այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասել է Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանը:
Հունվարի 5֊-ին Վրաստանում կայանալու են արտահերթ նախագահական ընտրություններ: Այս շաբաթ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն հայտնել է, որ դիտորդներ գործուղելու հրավերներ են ուղարկվել «ԱՊՀ֊-ի բարեկամական երկրներին, բայց ոչ Ռուսաստանին»:
Ռուզան Խաչատրյան