Ռուսաստանաբնակ հայազգի երիտասարդ ռեժիսոր Աննա Մելիքյանը այլ արվեստագետների թվում այսօր Մոսկվայում արժանացել է «Տրիումֆ» մրցանակի: Նա կստանա 2,5 հազար դոլար: Մրցանակների հանձնման արարողությունը կկայանա հունվարի 28֊-ին:
31-֊ամյա Աննա Մելիքյանը, ով ծնվել է Բաքվում, իսկ այնուհետեւ տեղափոխվել Ռուսաստան, 2004 թվականին նկարահանել է առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Մարս»:
Երկու շաբաթ առաջ Ռուսաստանի եւ Ուկրաինայի կինոթատրոններում կայացել է նրա վերջին կինոնկարի՝ «Ջրահարս»-֊ի պրեմիերան:
ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ի վկայությամբ՝ «Տրիումֆ»-֊ը անկախ մրցանակ է, որը հիմնադրվել է 1992 թվականին: Դրանով խրախուսվում են գրականության եւ արվեստի բնագավառում ձեռք բերված բարձրագույն նվաճումները:
«Տրիումֆ»֊-ի մրցանակակիր են դարձել այնպիսի անվանի արվեստագետներ, ինչպիսիք են Սվյատոսլավ Ռիխտերը, Ալֆրեդ Շնիտկեն, Վիկտոր Աստաֆեւը, Վասիլ Բիկովը, Գեորգի Դանելիան եւ այլոք: