Մատչելիության հղումներ

Բրեդ Փիթը 150 տուն է կառուցելու Նոր Օռլեանում


Նոր Օռլեանի նոր տները կառուցվելու են էկոլոգիապես մաքուր նյութերից, սակայն այնպես են նախագծվելու, որ կանգուն մնան անգամ ուժեղ ջրհեղեղների ժամանակ:

Դերասանը զբաղվում է «Կատրինա» փոթորկի արդյունքում գրեթե ոչնչացած Lower Ninth Ward թաղամասի վերականգնմամբ:

«Մեր նպատակը 150 տուն կառուցելն է, սակայն ոչ մի պատճառ չեմ տեսնում հազար, 10 հազար կամ 100 հազար տուն չկառուցելու համար»,- հայտարարել է Բրեդ Փիթը:

13 ճարտարապետաշինարարական ընկերությունների ներկայացուցիչներից կազմված միջազգային խումբը արդեն նախագիծ է ներկայացրել: Առաջին տան կառուցումը պետք է ավարտվի 2008 թվականի մայիսին:

Միջին հաշվարկներով` յուրաքանչյուր նման տան կառուցումը կարժենա 150-200 հազար դոլար:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG