Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը դիմել է ոստիկանապետին՝ Արտավազդ Ս.-֊ին խոշտանգելու փաստը քննելու առաջարկով


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը գրությամբ դիմել է ոստիկանապետին, առաջարկելով անցկացնել ծառայողական քննություն եւ միջոցներ ձեռնարկել Արտավազդ Ս.֊-ին խոշտանգելու մեջ մեղավոր անձանց պատասխանատվության կանչելու համար:

Արտավազդ Ս.֊-ն, որը նոյեմբերի 13-֊ին բերման է ենթարկվել քրեակատարողական հիմնարկ, օմբուդսմենի ներկայացուցիչներին հայտնել է, որ այնտեղ եղած ժամանակ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին, այդ թվում ողնաշարին, ինչի հետեւանքով կոտրվել են կողերը:

Ոստիկանապետին հասցեագրված գրությամբ օմբուդսմենը առաջարկել է տեղեկացնել իրեն ձեռնարկված միջոցառումների մասին, հայտնում է այսօր մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG