Մատչելիության հղումներ

Նոր Պետդուման կճանաչի՞ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը


Ռուսաստանի նորընտիր` հինգերորդ գումարման Պետդուման արդեն հունվարին կարող է քննարկել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման հարցը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է ռուսաստանյան խորհրդարանի ստորին պալատի ներկայիս խոսնակ, ընտրություններում հաղթած «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար Բորիս Գրիզլովը:

Վրացական կողմը վրդովմունքով է արձագանքել Գրիզլովի հայտարարությանը: Երկրի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեն, մասնավորապես, ասել է, թե պատրաստվում էր շնորհավորական ուղերձ հղել «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարությանը` կիրակի օրն անցկացված ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, սակայն Գրիզլովի խոսքերին ծանոթանալուց հետո «նման ցանկությունը կորել է»:

«Փրայմ նյուս» գործակալության փոխանցմամբ, Վրաստանի նախագահի պաշտոնակատարը նշել է, թե ինչպես եւ նախկինում` Ռուսաստանը փորձում է բարդացնել իրավիճակը Աբխազիայում եւ Հարավային Օսիայում, եւ այդ փորձերը «չպետք է մնան առանց միջազգային հանրության պատշաճ արձագանքի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG