Մատչելիության հղումներ

Թուրքիայում առեւանգված հոգեւորականը ազատ է արձակվել


Երկու օր առաջ Թուրքիայի հարավ-արեւելքում առեւանգված Ասորի եկեղեցու քահանա Դանիել Սավչին ազատ է արձակվել` իրավապահների ձեռնարկած միջոցառումների արդյունքում:

Ինչպես տեղեկացնում է «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով թուրքական հեռուստատեսության հաղորդագրությունը, Սավչիին իրավապահները ազատագրել են հարավ-արեւելյան Բաթման նահանգում:

55-ամյա քահանային անհայտ անձինք առեւանգել էին, երբ նա ավտոմեքենայով ուղեւորվում էր Մոր Յաղուբ վանքը, որտեղ Սավչին հոգեւոր ծառայություն է իրականացնում:

Հաղորդվում է, որ առեւանգողները 300 հազար եվրո փրկագին էին պահանջում հոգեւորականի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG