Մատչելիության հղումներ

Լավագույն Սանտա Կլաուսն ավստրալացի է


«Երեք տարվա համառ աշխատանքի արդյունքում կարողացա դառնալ լավագույն Սանտան», - Սիդնեի հեռուստաընկերությանը տված հարցարզույցում ասել է Դոունին:

Սանտաները մրցել են ծխնելույզի վրա մագլցելու, եղջերուներով ու սահնակներով մրցավազքի, տոնածառին արագ մոտենալու, ինչպես նաեւ շիլա ուտելու «մարզաձեւերում»:

«Հայտնի է, Սուրբ ծնունդի եւ Ամանորի շրջանում Սանտաները (Ձմեռ պապերը) երթեւեկության այդ միջոցներով են նվերները փոխադրում եւ պարգեւի արժանացած երեխաների համար նվերը տան ծխնելույզով են իջեցնում, իսկ երեխաները Սանտայի համար նախօրոք մի աման շիլա են դնում սեղանի վրա, որ նա հանգստանա եւ շարունակի ճանապարհը», - նշել է DPA-ի թղթակիցը:

Դոունին ասել է, որ շատ ակտիվ է պատրաստվել առաջնությանը, խոստովանելով, որ «մի քիչ դժվար էր շոգ եղանակի պայմաններում տաք շիլա ուտել»:

Դեյվ Դոունին Գալիվար շվեդական ավանում ստացել է 2007 թվականի Լավագույն Սանտայի վկայականը, Ոսկե մեդալ եւ Սանտայի արձանիկ:

«Հիմնական մարզաձեւերում նա երրորդ տեղերն է գրավել, սակայն բոլորին ապշեցրել է ծխնելույզ մագլցելու մրցույթում: Բացի այդ, նա արժանացել է առաջնությանը ներկա երեխաների մեծ մասի համակրանքին, ուստի, մենք հենց Դոունին ենք հաղթող ճանաչել», - ասել է Սանտաների առաջնության մրցավար Էլիզաբեթ Լանդբին:


Արմեն Քոլոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG