Մատչելիության հղումներ

Հայաստանի հավաքականը` Թուրքիայի հետ նույն խմբում


Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական մրցաշարում հանդես կգա E խմբում, որտեղ ընդգրկված են նաեւ Իսպանիայի, Թուրքիայի, Բելգիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի եւ Էստոնիայի թիմերը:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ, ընտրական խմբերի վիճակահանությունը կայացել է երեկ Հարավ-Աֆրիկյան Հանրապետության Դուրբան քաղաքում:

Ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնությունը անցկացվելու է Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մոտ երկու շաբաթ առաջ կայացած ասուլիսում հայտարարել էր, որ «ազգային հավաքականի առջեւ խնդիր է դրվելու հաղթահարել 2010 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլը եւ հանդես գալ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG