Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետ Էլիզաբեթ Երկրորդի որդին՝ արքայազն Չարլզը տիկնոջ՝ Քորնուելի դքսուհի Քամիլայի հետ երեկ քառօրյա այցով մեկնել է Թուրքիա:
«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, թագաժառանգ Չարլզն ու Քամիլան այսօր Քոնիայում կայցելեն 13-րդ դարի միստիկ փիլիսոփա եւ բանաստեղծ Մալվանա Ջալալ ալ-Դին ալ-Ռումիի դամբարան:
Ավելի ուշ Չարլզը եւ Քամիլան կմեկնեն Քոնիայից 40 կիլոմետր հարավ գտնվող Քաթալհոյուք, որտեղ հնագիտական պեղումներ իրականացնող բրիտանացիների արշավախումբը 9 հազար տարվա նորքարեդարյան (նեոլիթի) բնակատեղի է հայտնաբերել:
Վաղը թագաժառանգը տիկնոջ հետ կմեկնի Անկարա, որտեղ կայցելի մի ռեաբիլիտացիոն բժշկական կենտրոն: Երեկոյան ամուսիններին ճաշի է հրավիրելու նախագահ Աբդուլա Գյուլը: Հաջորդ օրը Չարլզը եւ Քամիլան կայցելեն Ստամբուլ եւ Իզմիր:
Արքայազն Չարլզը վերջին անգամ Թուրքիա էր այցելել 2005 թվականի ապրիլին, երբ մասնակցել էր Առաջին աշխարհամարտի Գալիպոլիի արշավանքի 90-ամյակին նվիրված սգո արարողություններին:
Արմեն Քոլոյան, Պրահա