Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը` Դաշնության խորհուրդը այսօր գումարած հատուկ նիստում պաշտոնապես հայտարարել է, որ երկրի նախագահի ընտրությունները կանցկացվեն 2008 թվականի մարտի 2-ին:
Թե ով կլինի իշխանության թեկնածուն` առայժմ հստակ չէ: Վերլուծաբանների կարծիքով, այդ մասին նախագահ Վլադիմիր Պուտինը կհայտարարի դեկտեմբերի 2-ին անցկացվելիք Պետդումայի ընտրություններից հետո:
Արդեն հայտնի է, որ ընդդիմության մի շարք գործիչներ պատրաստվում են մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին: Նրանցից երկուսն անցած հանգստյան օրերին հայտնվեցին ճաղերի հետեւում:
«Դրուգայա Ռոսիա» («Ուրիշ Ռուսաստան») դաշինքի կողմից նախագահության թեկնածու հռչակված Գարի Կասպարովին ձերբակալեցին շաբաթ օրը` Մոսկայում կայացած բողոքի ակցիայի ընթացքում:
«Ակնհայտ է, որ եթե այս վարչակազմը փոքր-ինչ տեւական կյանք ունենա` դա կվտանգի Ռուսաստանի գոյությունը: Սա է պատճառը, որ մեր գլխավոր նպատակն է կոռումպացված, ստախոս, հանցավոր ռեժիմի ապամոնտաժումը», - ասաց Կասպարովը մամուլին տված հարցազրույցում, ինչից հաշվված րոպեներ անց ոստիկանները ձերբակալեցին շախմատի աշխարհի նախկին չեմպիոնին:
Նույն օրը ուշ երեկոյան արդեն Մոսկվայի Կրանոսելսկի շրջանի դատարանը Կասպարովին դատապարտեց 5 օրվա ազատազրկման:
Երեկ ընդդիմադիրները փողոց դուրս եկան Սանկտ Պետերբուրգում: Տեղի ոստիկանությունը, սակայն, արագ ցրեց ցույցի մասնակիցներին` բերման ենթարկելով նախագահական հավակնությունների մասին հայտարարած մեկ այլ ընդդիմադիր գործչի` Աջ ուժերի միության առաջնորդ Բորիս Նեմցովին:
Ձերբակալությունից մի քանի րոպե առաջ Նեմցովը հայտարարել էր. - «Մենք բացարձակապես համաձայն չենք ոչ Պուտինի պլանին, ոչ էլ Պուտինի քաղաքական կուրսին, որովհետեւ այդ կուրսը տանում է դեպի երրորդ աշխարհի երկրներ»:
Մի քանի ժամ անցկացնելով ոստիկանության բաժանմունքներից մեկում` Նեմցովն ազատ արձակվեց:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա