Մատչելիության հղումներ

Ուկրաինայի կառավարությունը հրաժարական տվեց


Ուկրաինայի վարչապետ Վիկտոր Յանուկովիչը այսօր իր կառավարության հրաժարականն է ներկայացրել նորընտիր խորհրդարանին, որը առաջին նստաշրջանն է գումարել սեպտեմբերին կայացած ընտրություններից հետո:

2004 թվականի «նարնջագույն հեղափոխության» առաջնորդներ` երկրի ներկայիս նախագահ Վիկտոր Յուշչենկոյի եւ Յուլիա Տիմոշենկոյի գլխավորած քաղաքական ուժերը սեպտեմբերյան ընտրությունների արդյունքներով կոալիցիա են կազմել, որը ներկայումս մեծամասնություն է կազմում խորհրդարանում` զբաղեցնելով 450 տեղերից 228-ը:

«Նարնջագույն հեղափոխությունից» հետո` 2005 թվականին Տիմոշենկոն նշանակվել էր վարչապետ, սակայն 8 ամիս անց պաշտոնանկ էր արվել Յուշչենկոյի կողմից:

Մեկնաբանները չեն բացառում, որ Յուշչենկոն այժմ դժկամություն ցուցաբերի Տիմոշենկոյին կառավարության ղեկավար նշանակելու հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG