Այսօր Ադրբեջան է ժամանել Իրանի խորհրդարանի նախագահ Ղոլամալի Հադդադ Ադելը:
Բաքվի օդանավակայանում կայացած ճեպազրույցում նա ասել է, թե Իրանը հատուկ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերությունների է’լ ավելի խորացմանը: «Ադրբեջանի եւ Իրանի միջեւ գոյություն ունեցող կապերի ընդլայնումը Իրանի համար շատ կարեւոր է», - հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահը:
Երկօրյա այցը կատարվում է Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հրավերով: Ղոլամալի Հադդադ Ադելը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահի, վարչապետի հետ:
Նա արդեն հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ: Վերջինս, նշելով, թե հայ - ադրբեջանական հակամարտությունում Իրանը միշտ պաշտպանել է Ադրբեջանի դիրքորոշումը, հույս է հայտնել, որ Իրանը ապագայում նույնպես այդ հարցում կշարունակի իր աջակցությունը` հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար:
Երկկողմ հարաբերությունների վերաբերյալ Ադրբեջանի խորհրդարանի նախագահն ասել է, թե դրանք շատ բարձր մակարդակի վրա են, այդ թվում նաեւ տնտեսական, առեւտրի բնագավառներում: Նրա բերած օրինակով երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 2006 թվականին կազմել է 380 միլիոն դոլար, իսկ այս տարվա 7 ամիսների ընթացքում աճել է` հասնելով 450 միլիոն դոլարի: Ադրբեջանի եւ Իրանի միջեւ ստորագրված 85 փաստաթուղթ կա, ինչը լավ իրավական հիմք է համագործակցությունը զարգացնելու համար:
Իրանի խորհրդարանի նախագահն այսօր հանդիպելու է Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխ Ալահշուքյուր Փաշազադեի հետ:
Հրաչ Մելքումյան, Պրահա