10 տարվա ՀՀ քաղաքացիության եւ երկրում 10 տարվա մշտական բնակության մասին տեղեկանքների համար Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչություն առայժմ դիմել են Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը եւ բռնցքամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը: Այդ մասին այսօր կեսօրին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:
Հիշյալ տեղեկանքները պահանջվում են նախագահական ընտրություններում առաջադրվելու համար:
Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը սկսվել է նոյեմբերի 21-ին եւ շարունակվելու է մինչեւ դեկտեմբերի 6-ը:
Առայժմ որեւէ թեկնածու փաստաթղթեր չի ներկայացրել ԿԸՀ:
Ռուզան Խաչատրյան