Ուրբաթ օրը Թուրքիայի Մալաթիա քաղաքում սկսվելու է այս տարվա ապրիլին քրիստոնեական գրականություն հրատարակող «Զիրվե» հրատարակչության երեք աշխատակիցների սպանության մեջ մեղադրվող հինգ երիտասարդների նկատմամբ դատավարությունը:
«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, դատախազությունը պնդում է, որ 19-20 տարեկան կասկածյալները «ստեղծել են զինված ահաբեկչական կազմակերպություն` իրենց գաղափարախոսությունը ուրիշներին ուժով պարտադրելու համար» եւ բոլոր հինգ կասկածյալների համար պահանջում է ցմահ բանտարկություն:
Ըստ մեղադրական եզրակացության, նրանցից մեկը` 19-ամյա Էմրե Գյունայդինը համարվում է նրանց առաջնորդը եւ սպանությունների կազմակերպիչը:
Ըստ մեղադրական եզրակացության, սպանության օրը հինգ կասկածյալները «Զիրվե» հրատարակչություն էին գնացել` ասելով, թե ցանկանում են զրուցել կրոնի մասին: Որոշ ժամանակ անց նրանք հարձակվել էին զոհերի վրա, գցել նրանց գետնին ու հարցեր տվել նրանց գործունեության նպատակների մասին: Հետո խեղդել էին նրանց սրբիչներով ու կտրել կոկորդները:
Սպանվածներից մեկը Գերմանիայի, երկուսը` Թուրքիայի քաղաքացիներ էին:
Մեղադրական նյութերի համաձայն, կասկածյալների համոզմամբ, քրիստոնյա միսիոներների ակտիվացումը Թուրքիայում մաս է կազմում մի ծրագրի, որի նպատակը մահմեդականությունը խարխլելն է եւ թուրքական պետությունը թուլացնելը:
Քրիստոնեական հրատարակչության աշխատակիցների սպանությունը հաջորդել էր «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությանը:
Հրաչ Մելքումյան, Պրահա