Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հակահրթիռային պաշտպանության համակարգի վերաբերյալ նոր առաջարկներ է արել


Ռուսաստանը Միացյալ Նահանգներից նոր առաջարկներ է ստացել, որոնք ուղղված են Կենտրոնական Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղակայելու` պաշտոնական Վաշինգտոնի ծրագրի հետ կապված լարվածության մեղմացմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը` առանց մանրամասնելու ստացված առաջարկները:

Պաշտոնական Մոսկվան կտրականապես դեմ է Լեհաստանում եւ Չեխիայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղակայելու ամերիկյան ծրագրին` դա համարելով սպառնալիք իր անվտանգությանը:

ԱՄՆ-ը վստահեցնում է, որ համակարգը ուղղված է լինելու ոչ թե Ռուսաստանի, այլ «վտարյալ» երկրների, մասնավորապես` Իրանի դեմ:

Հոկտեմբերին Մոսկվայում այդ թեմայով բանակցություններ են վարել Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը եւ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG