Մատչելիության հղումներ

«111 ակնթարթ» Շուշի բերդաքաղաքից


Այսօր Երեւանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքում բացվեց «111 ակնթարթ Շուշի բերդաքաղաքի կյանքից» լուսանկարների ցուցահանդեսը:

«Սկզբում նախատեսվում էր ցուցադրել 111 լուսանկար, սակայն վերջում ավելացան եւս մի քանիսը ու արդյունքում նկարների թիվը հասավ 117-ի: Այստեղ բոլորը իմ նկարներն են, որ նկարել եմ տարբեր ժամանակներում: Կան նաեւ հին Շուշին պատկերող տարբեր լուսանկարներ, որ նկարել եմ Շուշիի մասին պատմող հին գրքերի էջերից ու այսօր դրանք ցուցադրել եմ այստեղ», - պատմում է Շուշի բարեգործական հիմնադրամի կառավարիչ Բակուր Կարապետյանը:

«Մենք նախատեսել ենք Շուշիում հիմնադրել Լուսանկարչության ազգային պատկերասրահ: Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, ապա 2008-ի հունվարին, հավանաբար, պատկերասրահը պատրաստ կլինի: Այս պատկերասրահում կցուցադրվեն տարբեր նկարներ թե’ Շուշիից, թե’ Արեւմտյան Հայաստանից: Սա կնպաստի նաեւ զբոսաշրջության զարգացմանը», - ասաց Բակուր Կարապետյանը:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG