Մատչելիության հղումներ

Դոնբասում մեթանի պայթյունից 72 հանքափոր է զոհվել


Ուկրաինայի Դոնեցկի մարզի «Զասյադկո» հանքավայրում կիրակի օրը տեղի ունեցած մեթանի պայթյունի հետեւանքով զոհված ածխահատների թիվը այսօրվա դրությամբ հասել է 72-ի, եւս 28-ի որոնումները շարունակվում են:

Շարունակվող հրդեհը եւ օդափոխության համակարգերի վնասված լինելը խոչընդոտում են որոնողական աշխատանքները: Հանքափորների միության մի պաշտոնատար հայտարարել է, թե քիչ հույս կա, որ 28 ածխահատները կենդանի լինեն:

Պայթյունից հետո հանքից դուրս են բերվել 350 հանքափորներ:

Աղետի կապակցությամբ այսօր Դոնեցկ է ժամանելու Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն, ով վարչապետ Վիկտոր Յանուկովիչի կառավարությանը քննադատել է հանքափորների անվտանգության ապահովման ուղղությամբ բավարար ջանքեր չգործադրելու մեջ:

Դոնեցկի մարզում եռօրյա սուգ է հայտարարված:

Սա ուկրաինական հանքերում տեղի ունեցած խոշորագույն աղետներից է 1991 թվականին Ուկրաինայի անկախություն ձեռք բերելուց ի վեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG