Մատչելիության հղումներ

Թուրքիայի հիմնական քրդամետ քաղաքական կուսակցությանը փակվելու վտանգ է սպառնում


Թուրքիայի գլխավոր դատախազությունը այսօր գործ է հարուցել քրդամետ «Դեմոկրատական հասարակություն» կուսակցության (ԴՍԿ) դեմ` դրան մեղադրելով երկրի անկախությունը խարխլող գործունեության մեջ:

Ըստ գլխավոր դատախազի ներկայացրած մեղադրանքի` ԴՍԿ-ն պարբերաբար խախտել է «Կուսակցությունների մասին» օրենքը եւ Սահմանադրության դրույթները:

«Կուսակցության անդամների հայտարարությունները ուղղված են երկրի անկախության եւ միասնականության դեմ», - նշված է մեղադրականում:

Դատախազությունը պնդում է, որ ԴՍԿ-ն կապեր ունի կամ աջակցում է Քրդական աշխատավորական կուսակցության հետ:

Գործը լսվելու է Սահմանադրական դատարանում:

Թուրքիայի 550 տեղանոց խորհրդարանում ԴՍԿ-ն ունի 22 պատգավոր: Այն խորհրդարանում ներկայացված միակ կուսակցությունն է, որն անցած ամիս դեմ քվեարկեց Իրաքի հյուսիսային շրջաններում ռազմական գործողություններ սկսելու կառավարության առաջարկին:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG