Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 12-ին Ռուսաստանը կդադարեցնի Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրի գործողությունը


Դեկտեմբերի 12-ին Ռուսաստանը կդադարեցնի Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի գործողությունը: Այդ մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Lավրովը:

Միաժամանակ, նա նշել է, որ պայմանագրի արդիականացված տարբերակը ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից վավերացվելուց հետո Ռուսատանը պատրաստ է վերադառնալ պայմանագրի պայմանների կատարմանը:

Պայմանագիրը դադարեցնելու` Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունը Պետդուման պաշտպանել է նոյեմբերի 7-ին:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG