Կոսովոյի վարչապետ Ագիմ Չեկուն հինգշաբթի օրը The Wall Street Journal-ում հրապարակած հոդվածում հայտարարել է, որ դեկտեմբերի 10-ին Կոսովոն անկախություն կհռչակի:
Այդ օրը պետք է ավարտվեն Կոսովոյի կարգավիճակի շուրջ ընթացող բանակցությունները:
Եվրամիության բանագնաց Վոլֆգանգ Իշինգերն ասել է, թե միջնորդները սերբերին եւ Կոսովոյի ալբանացիներին կառաջարկեն համաձայնագիր ստորագրել Կոսովոյի «չեզոք կարգավիճակի» մասին, որտեղ անկախության հարցը չի բարձրացվի: Սակայն երկու կողմերի ներկայացուցիչներն արդեն հրաժարվել են նման համաձայնագիր ստորագրել:
Ըստ տեղական լրատվամիջոցների` Սերբիայի ներկայացուցիչ Սլոբոդան Սամարջիչը ասել է, թե Կոսովոն չի կարող չեզոք լինել, քանի որ այն Սերբիայի «անքակտելի եւ անբաժանելի» մասն է:
Հրաչ Մելքումյան, Պրահա