«24 ժամ» չեխական հեռուստակայանի փոխանցմամբ, այսօր Պրահայում հանդիպել են Չեխիայի եւ Թուրքիայի վարչապետեր Միրեկ Տոպոլանեկը եւ Ռեջեբ Թայիբ Էրդողանը: Հանդիպումից հետո Տոպոլանեկը լրագրողներին ասել է, որ «Չեխիան աջակցում է Թուրքիային Եվրամությանն անդամակցելու հարցում»:
«Երբ Չեխիան ստանձնի Եվրամիության նախագահությունը, մենք կփորձենք ակտիվացնել այդ գործընթացը», - ասել է Տոպոլանեկը:
Էրդողանն, իր հերթին, ասել է, որ «ե'ւ Թուրքիայում, ե'ւ Եվրոպական միությունում բոլորը շատ լավ են պատկերացնում այն դժվարությունները, որոնք Թուրքիան դիմագրավում է Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին»:
Այսօր ավելի ուշ Էրդողանին ընդունելու է Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը: Էրդողանի երկօրյա այցը վաղն է ավարտվում:
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Էրդողանը վաղը երեկոյան մեկնելու է Բաքու, որտեղ մասնակցելու է թրքալեզու երկրների հերթական գագաթնաժողովին:
Գործակալություւնը հաղորդում է, որ նոյեմբերի 18-ին թուրք-հունական սահմանի Իպսալայի հատվածում տեղի կունենա Թուրքիայից Հունաստան անցկացված գազատար խողովակաշարի հանդիսավոր բացումը, որին կմասնակցի նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, այդ խողովակաշարով Եվրամիության տարածք է փոխադրվելու Ադրբեջանում արդյունահանված նավթը:
Հանդիսավոր արարողությանը մասնակցելու են նաեւ Հունաստանի եւ Իտալիայի վարչապետեր Կոստաս Կարամանլիսը եւ Ռոմանո Պրոդին:
Արմեն Քոլոյան, Պրահա