Հանրային հեռուստաընկերության արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Մնացականյանը «Մաքս Լիբերթի»-ին այսօր փոխանցեց, որ նման որոշում կայացրել է Հանրային հեռուստառադիոընկերության գեղարվեստական խորհուրդը` հաշվի առնելով վերջին երկու տարիների ընթացքում Սիրուշոյի աշխատանքը:
«Սիրուշոն պատահական ընտրություն չէ, բավականին մտածված ընտրություն է: Որեւէ մեկը չի կասկածում նրա վոկալ տվյալների, հմայքի ու ժպիտի վրա: Այն որ Սիրուշոն պոտենցիալ մասնակից է, քննարկվել է դեռ 2 տարի առաջ», - ասաց նա:
52 տարվա պատմություն ունեցող «Եվրատեսիլ» ամենամյա երգի միջազգային մրցույթը 2008-ին տեղի կունենա Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, նախնական տվյալներով՝ մայիսի 22-24-ը: Նորույթն այն է, որ նախկին երկու փուլի փոխարեն այն բաղկացած կլինի երեք փուլից՝ երկու կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ: Իսկ թե որ կիսաեզրափակչում եւ ինչ համարի ներքո հանդես կգա Սիրուշոն, հայտնի կդառնա մարտի 17-ին վիճակահանությամբ:
Հասմիկ Սմբատյան