Մատչելիության հղումներ

Վաղը կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը ստորագրել է որոշում ուրբաթ օրը ժամը 10:00-ին խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու մասին:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, պատգամավորների նախաձեռնությամբ գումարվելիք նիստի օրակարգով նախատեսվում է շարունակել Ընտրական օրենսգրքում, Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին, Սահմանադրական դատարանի մասին եւ Իրավական ակտերի մասին օրենքներում փոփոխությունների եւ լրացումների փաթեթի քննարկումը երկրորդ ընթերցմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG